Pages

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Նոր Հաճընը քաղաք է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։ Հիմնադրվել է 1958 թվականին և գտնվում է Կոտայքի մարզումԱրզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտովորապես 13.000 բնակիչ։ ՌԻսրաելյանի նախագծով 1973 թՆոր Հաճընում կանգնեցվում է Հաճըն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճընը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճընցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներքաղաքային գրադարանմարզադպրոցմշակույթի պալատԿիլիկիայի պատմության թանգարան:
Արդյունաբերություն
1945թավարտվել էր երկրորդ համաշխարհային պատերազմըբնականաբար ավարտվել էր նաև Հայրենական Մեծ պատերազմըու այդ հաղթանակում իր ուրույն տեղն ու դերն ուներ հայ ժողովուրդը։ Ու թեև Հայաստանը պատերազմի տարիներին ռազմական ավերածությունների չէր ենթարկվելայնուամենայնիվ կատարում էր ռազմական պատվերներայսինքն ամբողջ արդյունաբերությունը ծառայում էր ռազմաճակատի կարիքների բավարարմանըիսկ պատերազմից հետո հարկ էր լուծել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներքանզի պատերազմի ավարտից հետո պահանջվում էր արագորեն վերակառուցել հանրապետության ժողովրդական տնտեսությունըայն համապատասխանեցնել խաղաղ ժամանակաշրջանի պահանջներին:
1948թհանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքը 1940թմակարդակը գերազանցել էր 3 տոկոսով։ Հատուկ ուշադրություն դարձվեց հանրապետության էներգետիկ բազայի ընդլայնմանը։ 1949թշահագործման հանձնվեց Սևանի ստորերկրյա հիդրոէլեկտրակայանը։ Ավարտվեց Ձորագետի վերակառուցումըև գործարկվեց նրա երկրորդ ագրեգատընոր հզորություններ ավելացվեցին Քանաքեռի հեէ-ում և սկսվեց Սևան-Հրազդան կասկադի խոշորագույն ՀԷԿ-իԳյումուշի շինարարությունը:
1955թԳյումուշի ՀՀԿ-ը կառուցելուց հետո հիմք դրվեց մի նոր շինարարությանԱրզնիի ՀԷԿ-ին և հենց այդ ժամանակ էրոր այսօրվա Նոր Հաճըն քաղաքի հարավային տարածքում հիմնվեց մի փոքրիկ ուժային հանգույցորն անվանվում էր “Սիլովոյ ուզել”:
Ու երբ 1956թավարտվեց Արզնիի ՀԷԿ-ի շինարարությունը մի խումբ շինարար ընկերներ Արզնի ձորից բարձրանալով սարավանդի վրա կառուցեցին Նոր Հաճընըայն քաղաքն ու արդյունաբերական խոշոր համալիրըորը մի մասն էր կազմում 1960-1980-ական թվականներին կառուցված քաղաքներիՉարենցավանԱբովյան և արդյունաբերական մոտ 300 ձեռնարկությունների: 1958թնորավարտ ինժեներ Աշոտ Մկրտիչի Հարությունյանին ուղարկեցին այստեղ հիմնելու մեխանիկական արտադրամաս։ Այն ժամանակ Արզնիի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը նոր էր ավարտվել և փայտե տնակներով պատված բնակավայրը կոչվում էր Սիլավոյ։ Այն ոչ միայն անբարեկարգ էրցեխի ու քարի մեջ կորածայլ չուներ կուլտուր – կենցաղային տարրական պայմաններ:
Արտադրությունում աշխատելու համար հանրապետության տարբեր վայրերից մարդիկ եկանշատերը եկան ընտանիքներով։ Նրանք դժվարություններից չէին ընկրկում:
Հավատում էինոր փոքրիկ արտադրամասը կվերածվի մեծ գործարանիև նրա մասին շատ շատերը կիմանան։ Հավատում էին սպասվող լավ կյանքին և աշխատում էին համերաշխհամառորեն նվիրումով։ Ու մարդիկ եռանդով գործի անցանձեռնամուխ եղան արտադրության և ավանի զարգացմանն ու վերափոխմանը:
Դա 1958 թվականի մայիսն էրերբ ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ հիմնադրվեց Արզնու տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանը:
Գործարանի ստեղծումը պայմանավորված էր սարքաշինական արդյունաբերության բուռն աճովորն անհրաժեշտ էր ապահովել արհեստական կորունդից պատրաստված զանազան առանցքակալներով ու կրնկալներով:
Նման գործարանի գոյության համար կարևոր նախադրյալ էր Կիրովականի քիմիական կոմբինատում ստեղծված արհեստական կորունդի նոր արտադրամասըորը հումքով ապահովելու էր նորաստեղծ գործարանինկարևոր նշանակություն ուներ նաև որ ապագա գործարանի արտադրանքը տեխնոլոգիապես աշխատատար էրքիչ նյութատար և դրա կազմակերպումը Հայաստանի պայմաններում մասնավորապես երկաթգծից համեմատաբար հեռու բնակավայրում նպատակահարմար էր։ 1959թ.-ին գործարանը մտավ գործող ձեռնարկությունների շարքը և նույն թ.-ի հուլիսին գործարանը տվեց իր առաջին արտադրանքըկորունդե ասեղներ ձայնապնակների համարհետագա երկու-երեք տարիների ընթացքում յուրացվեց տարբեր սարքերում կիրառվող կորունդե առանցկակալներիհարթգնդային և կոնական կրնկակալների ողջ տեսականու զանգվածային արտադրությունը։ Ի միջիալյոց նշենքոր արհեստական կորունդը բյուրեղային նյութ էիր կարծրությամբ երկրորդը ալմաստից հետոունի բարձր ամրությունմիաժամանակ փխրուն է։ Այս հատկությունները թելադրում են դրա մեխանիկական մշակման բարդ յուրահատուկ տեխնոլոգիանորում որպես կտրող գործիքներ օգտագործվում են ալմաստի փոշին և ալմաստից պատրաստված գործիքներ:
1960թսկսվեց գործարանի հիմնական մակերեսների կառուցումը և երեք - չորս տարիների ընթացքում շարք մտան կորունդե տեխնիկական քարերիգործիքաշինականհատուկ հաստոցաշինականվարչակենցաղային մասնաշենքերը:Ամբողջ գործարանի արտադրական ընդհանուր մակերեսը ավելի քան քսանհինգ հազար քառակուսի մետր էունի 14 հիմնական արտադրամասեր:
Եթե 1960թգործարանը թողարկել է միայն մեկ տեսակի արտադրանք` 68.000 ռուբլուապա 1976թայն թողարկել է ավելի քան 60 տեսակի` 12.6 միլիոն ռուբլու:
Գործարանում իր ուրույն տեղն ուներ սարքաշինությունը: 1978-1980թթգործարանը թողարկում էր ավելի քան 80 տեսակ արտադրանքսերտ կապերի մեջ էր նախկին ԽՍՀՄ-ի ավելի քան 250 գործարաններիիսկ գիտատեխնիկական խնդիրներով` 64 գիտահետազոտական ինստիտուտների հետ:
Արտադրանքն արտահանվում էր 14 երկիրայդ թվում ԳՖՀԱնգլիաԻտալիաՀնդկաստան և այլուր:
Այստեղ հարկ է նշել գործարանի տնօրենԱՀարությունյանի և գլխավոր ինժեներ Կ.Գալոյանի քրտնաջան աշխատանքըորն էլ նպաստել է արտադրության զարգացմանըորի շնորհիվ էլ գործարանն արժանացել էր ԽՍՀՄ բարձր պարգևին` “Պատվո նշան” շքանշանի (1971թ.):
Մշակույթի պալատ
Նոր Հաճընի մշակույթի պալատը կառուցվել է 1971 թվականին։ Առ այսօր չի հիմնանորոգվել։ Գտնվում է անմխիթար վիճակում:
Այժմ գործում է Գառնիկ Հունանյանի ղեկավարությամբ:
Ալմաստ” համույթի սաներն են շենքում պարեր սովորումպարուսույց Արմեն Կոստանդյանի ղեկավարությամբ:
Շենքի սենյակներից մեկն էլ ծառայում է որպես եկեղեցիՀաճընի հոգևոր առաջնորդ քահանա Արսեն Տեր Համբարձումյանն այստեղ է անում կիրակնօրյա պատարագներն ու քարոզչությունը:
Արվեստի դպրոց
Նոր Հաճընի արվեստի դպրոցը հիմնադրվել է 1968-ինորի նպատակն է հաճընցի երեխաների գեղագիտական դաստիարակությունն ապահովելը:
Ունի 26 ուսուցիչ և 193 աշակերտդաշնամուրայինլարայինժողովրդական /քանոնշվիքամանչադուդուկդհոլնվագարաններիվոկալիգեղարվեստի և շախմատի /արդեն 5-րդ տարին էբաժիններում:
Դպրոցի երգչախումբն ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակիՀաճընի հերոսամարտի օրը ելույթ է ունենում:
Դպրոցում պարբերաբար կազմակերպվում են համերգներ:
Գեղարվեստի բաժնի երեխաները մրցութային ցուցահանդեսների են մասնակցումթե’ տեղումթե’ Հայաստանի տարբեր վայրերում և թե’ արտասահմանում:
Տասնյակ շրջանավարտներ են իրենց կրթությունը շարունակել և այժմ էլ ուսանում են Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում: